News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր՝ օգոստոսի 4-ին, փակել են Երեւան-Իջեւան ավտոճանապարհը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ ավտոմայրուղին փակելով՝ իրենք բողոքում են «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի այն որոշման դեմ, թե այսուհետ արգելվում է անտառից նույնիսկ չոր ճյուղերը հավաքել:

«Մեր գյուղերում գազ չկա,  մենք ո՞նց ենք մեր տները տաքացնելու, աշխատանք չունենք, ստիպված պիտի լինենք արտագաղթել: Մարդիկ սովամահ են լինում, ի՞նչ անեն էս ժողովուրդը, որ կարողանան ապրել: Մենք ոչ մի ծառ չենք կտրում, ընդամենը չորացած ճյուղերն ենք հավաքում, որ ընկած են գետնին, սա էլ են արգելում մեզ»,- ասաց գյուղացիներից Նարեկը:

Այս պահին գյուղացիները հավաքվել են Հաղարծին գյուղի մոտ: Այստեղ են հավաքվել նաեւ Գոշ, Թեղուտ եւ մոտակա մյուս համայնքների բնակիչները:

Նշենք, որ Արմեն Աբրահամյանը Պարկի տնօրեն է նշանակվել 1 շաբաթ առաջ:

Տպել
Ամենաշատ