News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ամառային արձակուրդն Արցախում անցկացնող Կարեն Կարապետյանն ակտիվ հանգստի մեջ է: Նա Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելում է տարբեր շրջաններ, ուսումնասիրում տեղի բնակիչների խնդիրները՝ հիմնականում գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանի վարչապետն արդեն հասցրել է լինել Քարվաճառի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում, հետեւել է Թալիշի վերականգնման աշխատանքներին: Ավելի ուշ Մատաղիսում Կարեն Կարապետյանը Վլադիմիր Պուտինի ոճով եւ իրեն բնորոշ դրայվով սկուտեր է քշել ջրամբարում: Ժամանցին միացել է նաեւ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Չնայած արձակուրդին՝ Կարեն Կարապետյանը հետ չի մնում սոցցանցերի թոփ թեմաներից: «Խոսրովի անտառի» հրդեհը մարելուց հետո նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կառավարությանն ուղղված քննադատություններին: 

«Որեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից եւ լինում են դեպքեր, երբ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ»,- գրել է վարչապետը՝  նշելով, որ այնուամենայնիվ, կատարվածից իրենք հետեւություններ կանեն:

«Խոսրովի անտառում» տեղի ունեցածի հետեւանքների եւ պատճառների վերաբերյալ այսօր ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է Կառավարության նիստում, որը վարել է Վաչե Գաբրիելյանը: Փրկարարների գործողություններից հասարակության դժգոհությունը փոխնախարարը բացատրում է ոչ թե ԱԻՆ-ի անպատրաստ լինելով, այլ հասարակության չափից դուրս մեծ սպասումներով:

Ավելի ուշ արդեն լրագրողների հետ զրույցում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող գլխավոր հարցին՝ ինչու Ռուսաստանից ավելի շուտ ինքնաթիռ չխնդրեցին։

Թեեւ ռուսական ինքնաթիռը 16 թռիչք իրականացրեց, մինչեւ մարվեցին արգելոցի հիմնական օջախները, ԱԻՆ-ում վստահեցնում են, որ ինքնաթիռի գործոնը պետք չէ գերագնահատել:

Եթե ռուսական ինքնաթիռի օգտակարությունը Կառավարությունը չի հերքում, ապա կրակը մարելու գիշերը Հանրապետությունում տեղացած անձրեւի կարեւորությունը, կարելի է ասել, ընդհանրապես չի ընդունում:

Մեռելոցների պատճառով աշխատանքային օրերը տեղափոխելու պրակտիկան թեեւ նվազել է, բայց ամբողջությամբ չի վերացել: Կառավարությունն այսօր որոշել է Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթիի՝ սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին:

Խոսրովի արգելոցում եւ Վայոց ձորում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները եւ թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: Բնապահպանության նախարարությունը բնակիչներին կոչ է անում զգույշ լինել, ինչպես նաեւ չվնասել աղետի պատճառով նոր թաքստոցներ փնտրող կենդանիներին: Որսորդներին նախարարությունը կոչ է անում զերծ մնալ այդ տարածքներում որս իրականացնելուց, նշելով, որ այդ շրջաններում ուժեղացված հսկողություն է սահմանվել:

Ահաբեկչություն՝ Իսպանիայում։ Օգոստոսի 17-ին Բարսելոնի կենտրոնում պիկապը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Առնվազն երեք մարդ է զոհվել։ Վարորդն այնուհետեւ թաքնվել է թուրքական ռեստորանում եւ ենթադրաբար պատանդներ վերցրել։ Ժամը 21։00-ի դրությամբ՝ վարորդին դեռ չէին վնասազերծել։

Դոլարը, եվրոն եւ ֆունտը էժանացել են, ռուբլին՝ աննշան թանկացել: Օգոստոսի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը 559, ֆունտինը 615, ռուբլունը՝ 8.05 դրամ:

Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-5 աստիճանով: Տեղումները կդադարեն, մայրաքաղաքում գիշերը կդիտվի մինչեւ 18, ցերեկը՝ մինչեւ 34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ