News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարրին լուսանկարիչներին մեղադրել է, որ նրանք լուսանկարել են իր մահացող մորը՝ արքայադուստր Դիանային, բայց նրան չեն օգնել, հայտնում է BBC-ն:

«Ամենածանր բանը, որի հետ ստիպված էի հաշտվել, այն փաստն էր, որ այն նույն մարդիկ, որոնք նրան հարկադրել էին թունել մտնել, նրան լուսանկարում էին մինչ մահանում էր մեքենայի ետեւի նստատեղին»,- ասել է  արքայազնը: Նրա խոսքով՝ մայրը «գլխի ծանր վնասվածք էր ստացել, բայց նա դեռեւս ողջ էր» մինչ նրան լուսանկարում էին:

Արքայազն Ուիլյամն, իր հերթին, հայտարարել է, որ դագաղի ետեւից գնալը, որում իր մայրն էր, «իր կյանքում կատարած ամենածանր բանն էր»: Քեմբրիջի դուքսը, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, հիշել է, որ մազափունջն օգտագործել է «պաշտպանվելու համար անչափ երկար ճանապարհին»:

1997 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Փարիզում Դիանան ողբերգականորեն մահացել է ավտովթարից: Ավտոմեքենան, որով արքայադուստրն ընթանում էր, մեծ արագությամբ մխրճվել է Ալմա կամրջի տակ գտնվող թունելի պատին: Դիանայի ընկերը՝ կինոպրոդյուսեր Դոդի ալ Ֆայեդը եւ վարորդը տեղում մահացել են, թիկնապահը ծանր վնասվածքներ է ստացել: Ավտովթարից հետո ծանր վիրավորված Դիանային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ