News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորնբյոր Յագլանդը  հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ադրբեջանական Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի ձերբակալության հետ, հաղորդում է contact.az-ը։

«Ինձ հայտնել են, որ հայտնի լրագրող, Turan գործակալության տնօրենը երեկ ձերբակալվել է՝ հարկերից խուսափելու կասկածանքով։ Նրա ձերբակալությանը նախորդել է Turan գործակալությունում խուզարկությունը։ Եվրոպայի խորհուրդը պատիժը մեղմելու ուղղությամբ սերտորեն աշխատում է  Ադրբեջանի իշխանությունների հետ՝ անիմաստ ձերբակալություններից խուսափելու համար, հատկապես, երբ ձերբակալվածը պետության անվտանգությանը կամ քաղաքացիներին սպառնալիք չի ներկայացնում։ Այդ նախաձեռնությունը նախագահական որոշման մասն էր, որն Ադրբեջանի իշխանությունները Եվրոպայի խորհրդին են ներկայացրել։ Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում հարգել  Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ոգին եւ կատարել ժողովրդավարական հասարակության իր պարտավորվածությունները։ Մամուլն ու լրագրողները պետք է  իրենց պարտականություններն ազատորեն կատարելու հնարավորություն ունենան՝ առանց հետապնդման եւ անհիմն միջամտության սպառնալիքի»,-ընդգծել է Յագլանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ