News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխարհում կոմերցիոն եւ բնակելի անշարժ գույքի ընդհանուր արժեքը 200 տրիլիոն դոլար է կազմում։ Այդ գումարի ավելի քան 70 տոկոսը (141.5 տրիլիոն դոլար) բաժին է  ընկնում տասը երկրների, հաղորդում է Savills ընկերությունը։

Համապատասխան վարկանիշի առաջին տեղում Չինաստանն է, որի բոլոր շինությունների արժեքը 42.7 տրիլիոն դոլար է։ Երկրորդ հորիզոնականը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (42.1 տրիլիոն դոլար)։ Նշվում է, որ Չինաստանում եւ ԱՄՆ-ում անշարժ գույքի ընդհանուր գումարը 84.8 տրիլիոն դոլար է, ինչն ամբողջ աշխարհում անշարժ գույքի 42 տոկոսն է։ 

Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Իտալիան եւ Ռուսաստանը ցանկը եզրափակում են։ Այդ պետություններին բաժին է ընկնում անշարժ գույքի համաշխարհային արժեքի 28 տոկոսը (56.8 տրիլիոն դոլար)։

Ռուսաստանի ամբողջ անշարժ գույքի ընդհանուր արժեքը 2.9 տրիլիոն դոլար է կազմում, որից մեկ երրորդը Մոսկվային է բաժին ընկնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ