News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իշխանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պայման է դրել կողմնորոշվել` Ամանորյա տոներից հետո անպայման հայտարարել, թե 2013 թ. նախագահական ընտրություններում ում թեկանծությունն է պաշտպանելու ԲՀԿ-ն:

Հակառակ դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը նման տեղեկություններ չունի: Իսկ վերջնաժամկետը Ծառուկյանին նման խիստ ձեւով է ներկայացվել, քանի որ իշխանությունները համոզված չեն, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Ս. Սարգսյանին եւ չի ունենա սեփական թեկնածուն: Հատկապես, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե խորհրդարանական ընտրություններում իրենք պայքարելու են, որպեսզի ստանան ընտրողների ձայների 50+1 տոկոսը: Թերթի տեղեկություններով, այս օրերին ԲՀԿ ղեկավարը փորձում է մեկ տարով երկարաձգել Սերժ Սարգսյանին պատասխանելու ժամկետը, որպեսզի նախագահի սեփական թեկնածու ունենալու դեպքում խորհրդարանական ընտրություների նախաշեմին դուրս գան կոալիցիայից, ու այդ քայլով շահի ընտրողների համակրանքը: Կոալիցիայից ավելի շուտ դուրս գալու դեպքում այդ քայլն ընտրությունների ժամանակ չի ունենա նույն էֆեկտը: Ի դեպ, մեկ այլ աղբյուրի հավաստմամբ` օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Զրույցի հետ կապված մանրամասներ առայժմ հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ