News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 18-ին պաշտպանական ճառով հանդես են եկել ժամկետային զինծառայողին ծառայությունից ազատելու համար կաշառք պահանջելու ստանալու գործով պաշտպանները:

Ըստ գործով ամբաստանյալ, հոսպիտալի բժիշկ Աշոտ Սիմոնյանի պաշտպան Արման Արզումանյանի՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված Երվանդ Կարապետյանն իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել. «Կարծում եմ՝ Երվանդ Կարապետյանը նախաքննական մարմնի հետ գործարքի է գնացել եւ սուտ ցուցմունք տվել, որ կալանքից ազատվի, քանի որ 69 տարեկան է, մեկուսարանում նրա համար դժվար էր, այցելողներ չուներ: Աշոտ Սիմոնյանին այս ամենի մեջ ներքաշելը ձեռնտու էր եւ նախաքննական մարմնի, եւ հենց Երվանդ Կարապետյանի համար»:

Նշենք, որ ըստ մեղադրանքի, ժամկետային զինծառայող Խաչիկ Խաչատրյանին ծառայությունից ազատելու համար նրա ծնողները 1100 ԱՄՆ դոլար են տվել Սաթենիկ Սարգսյանին, որն էլ այն Երվանդ Կարապետյանի միջոցով փոխանցել է Աշոտ Սիմոնյանին:

«Սաթենիկ Սարգսյանի ցուցմունքն արժանահավատ է, նա 1100 ԱՄՆ դոլար է փոխանցել Երվանդ Կարապետյանին, բայց վերջինս դա Աշոտ Սիմոնյանին չի փոխանցել: Երվանդ Կարապետյանը նախաքննական մարմնին նման սուտ ցուցմունքներ է տվել, որ իրեն մեղադրանք չառաջադրվի խոշոր չափի հաշփտակություն կատարելու հատկանիշներով»,- ասաց Արման Արզումանյանը՝ խնդրելով արդարացնել իր պաշտպանյաին:

Սաթիկ Սարգսյանի պաշտպան Լիանա Գասպարյանն իր պաշտպանական ճառում հիշեցրեց, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ նախաքննական մարմինը հենց նրա ինքնախոստովանական ցուցմունքներն է դրել մեղադրանքի հիմքում. «Սաթենիկ Սարգսյանը տառապում է շաքարային դիաբետով, սակայն մեղադրողն իր մեղադրական ճառում դրան չի անդրադարձել: Դատարանը պետք է հաշվի առնի, որ իմ պաշտպանյալն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել եւ նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանի՝ տուգանք կամ եթե կալանք, ապա պայմանական»:

Նշենք, որ Սաթենիկ Սարգսյանը 5 ամբաստանյալներից միակն է, որ կալանքի տակ է գտնվում: Նրա համար մեղադրող Լեւոն Պետրոսյանը պահանջել է 1 տարվա ազատազրկում: Ժամկետային զինծառայող Խաչիկ Խաչատրյանի մոր՝ Կարինե Խաչատրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը նույնպես միջնորդեց պայմանական ազատազրկում: Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը կաշառք չի տվել, ընդամենը փորձել է կազմակերպել որդու պատշաճ բուժօգնությունը:

«Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում, նա այդ գումարը տվել է, որ որդուն պառկացնեն, բուժեն, բանակից զորացրվելու հարց ընդհանրապես չի եղել: Որդուն նորմալ բուժօգնություն ցուցաբերելու համար է նա այդ քայլին գնացել, այդ քայլն արդարացված է, ցանկացած ծնող այդպես կվարվեր»,- ասաց Անժելա Հոբոսյանը:

Այս գործով որպես ամբաստանյալ նաեւ Կարինե Խաչատրյանի ամուսինը՝ Արգամ Սիմոնյանն է անցնում: Անժելա Հոբոսյանը, որը նրա պաշտպանն էլ է, միջնորդեց արդարացնել նրան. «Արգամ Սիմոնյանի արարքում հանցակազմ չկա, նրան մեղադրանք են առաջադրել միայն նրա համար, որ իմացել է կնոջ գործողությունների մասին, բայց մի՞թե դա պատճառ է նրան մեղադրանք առաջադրելու: Խնդրում եմ արդարացնել նրան»:

Երվանդ Կարապետյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ խնդրեց պատիժը պայմանականորեն չկիրառել: Ամբաստանյալներից Կարինե Խաչատրյանն իր պաշտպանական ճառում կրկնեց իր պաշտպանի խոսքը՝ ցանկացած ծնող այդպես կվարվեր. «Ես բուժման համար եմ գումարը տվել, չեմ պատկերացրել, որ նման կնոջ եմ հանդիպել... Ես որպես մայր պայքարել եմ, որ որդիս բուժօգնություն ստանա: Տղուս ոչ մի օգնություն ցույց չեն տվել, մենակ գլխացավի դեղ են տվել, ընդամենն ուզել եմ տղուս օգնել, էդքան բան, որպես ծնող ուրիշ ճար չունեի: Հավատալով Սաթիկին՝ վստահել եմ ու այդ գումարը տվել, ես կաշառք չեմ տվել»:

Սաթիկ Սարգսյանը, սակայն, հակադարձեց զինծառայողի մորը. «Իրենք շատ լավ գիտեն, որ կաշառք են տվել: Ինձ Կարինե Խաչատրյանը զանգել էր, հարցնում էր, թե ինչ կարելի է անել, սկզբում ասել եմ, թե դիմեք բուժվարչություն, պոլիկլինիկա... իրենք շատ լավ գիտեին, թե ինչ են անում»:

Հոսպիտալի բժիշկ Աշոտ Սիմոնյանը հրաժարվեց պաշտպանական ճառից՝ նշելով, որ վերջին խոսքով հանդես կգա: Ամբաստանյալներից միայն երեքն այս նիստում վերջին խոսքով հանդես եկան՝ խնդրելով մեղմ պատիժ: Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ նշանակել նոյեմբերի 13-ին: Այդ օրը վերջին խոսքով հանդես կգան Աշոտ Սիմոնյանն ու Սաթիկ Սարգսյանը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ