News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հոկտեմբերի 19-ին ձերբակալված Օսման Քավալայի հետքը երեւացել է մի շարք մութ իրադարձություններում։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե իրավապահները պարզել են, որ Օսման Քավալայի հետ կապված բացահայտումներում նրան են տեսնում Թաքսիմի դեպքերի հետեւում, ինչպես նաեւ ֆիքսվել են նրա կողմից ֆինանսավորումներ որոշակի ուժերին։

Նշենք, որ Օսման Քավալան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի եւ իրավունքների հետ կապված բազմաթիվ նախագծեր։

Տպել
Ամենաշատ