News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին ակտիվ է եղել: Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո ադրբեջանական կողմը նորից խախտել է հրադադարը՝ նաեւ ականանետեր կիրառելով: Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Իսկ երեկոյան եւ գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:

Հանգստյան օրերից ի վեր ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Չնայած Ժնեւում Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքում ձեռք բերած համաձայնությանը՝ Բաքուն կիրակի եւ երկուշաբթի էլ շփման գծում ՍՊԱՅԿ տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել: Սերժ Սարգսյանը տարակուսում է. ի՞նչն է այդքան զայրացրել ադրբեջանցի գործընկերոջը: Նախագահը նաեւ հավելել է. չի կարելի ե՛ւ կրակել, ե՛ւ բանակցել: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ առաքելությունն այսօր դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Հադրութի հարավ-արեւելյան ուղղությամբ: Դիտարկումը նորմալ է անցել:

Այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵՏՄ անդամ պետությունների վարչապետների մասնակցությամբ: Մինչ նիստի մեկնարկը նրանց ընդունել է Սերժ Սարգսյանը: Նախագահը կարեւորել է խորհրդի աշխատանքները, բայց եւ մի խնդիր մատնանշել:

Իսկ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում որոշ երկրների ներկայացուցիչներ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: Դմիտրի Մեդվեդեւը փոխանցել է շաքարի շուկայում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի մտահոգությունը. այստեղ շուկայի կարգավորման միջոցների վերանայման անհրաժեշտություն են տեսնում: Մոսկվան դժգոհ է, որ ԵՏՄ անդամ Ղազախստանից եւ Բելառուսից ներմուծված էժան շաքարը հեղեղում է ռուսական շուկան՝ վնասելով տեղական արտադրողներին: Իսկ Ղազախստանը Ղրղզստանին մեղադրել է Չինաստանից ստվերային ներմուծման մեջ: Ղազախ վարչապետը պնդել է, որ Ղրղզստանը չի ապահովում ապրանքների ներմուծման մաքսային պատշաճ կարգը:

Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ առեւտրի ոլորտում ազգային խոչընդոտների վերացման հարցը: Ապրանքների ազատ տեղաշարժի սահմանափակումները վերացնելու համար երկամյա ծրագիր է մշակվում: ԵՏՄ անդամ պետությունները նաեւ վարորդական իրավունքի տրամադրման միասնական կանոնների մասին համաձայնագիր են մշակելու։

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են «սառեցնել» շրջանի անկախության հռչակումը: Նրանք Բաղդադին առաջարկել են հրադադար հաստատել եւ երկխոսություն սկսել: Էրբիլը նշել է նաեւ, որ Իրաքի զորքերի եւ քրդական զինված կազմավորումների միջեւ հոկտեմբերի 16-ից սկսված դիմակայությունը «երկու կողմին էլ վնաս է հասցրել եւ կարող է հանգեցնել չընդհատվող արյունահեղության»: Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունը ձայների մեծամասնությամբ քվեարկել էր Իրաքից անջատվելու օգտին: Բաղդադն առաջարկել էր չեղարկել հանրաքվեի արդյունքները, իսկ մերժում ստանալուց հետո ռազմական գործողություն սկսել՝ քրդերից գրավելով նավթով հարուստ Քիրքուք քաղաքն ու այլ շրջաններ: Իրաքի վարչապետն առայժմ չի արձագանքել հրադադարի եւ երկխոսության առաջարկին:

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Դերասանն այնտեղ շուրջ երկու շաբաթ անցկացրեց: Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ 86-ամյա Ջիգարխանյանը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու դիմում է ներկայացրել: Նա հայտարարել է, որ կինը կողոպտել է իրեն, իսկ հետո ցանկացել է սպանել: Մոսկվայի հաշտարար դատարանների տեղեկատվական կենտրոնը հաղորդել է, որ դերասանը խնդրել է ապահարզանի հարցով նիստը դռնփակ անցկացնել: Նա չի ցանկացել, որ ունեցվածքը բաժանելու հարցը հրապարակային քննվի:

Մինչ այդ, ռուսական մամուլը գրում է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնը «ռեյդով գրավել են»: Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչը հայտնել է, թե թատրոնը գրավել է «հայկական խմբավորում». թատրոնի ղեկավարությունը հեռացվել է, հաշվապահությունը՝ գրավվել, իսկ Ջիգարխանյանը փակված է իր աշխատասենյակում: Ի դեպ՝ դերասանի կինն իր ցանկությամբ արդեն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից: Այն ժամանակավորապես կգլխավորի փոխտնօրեն Ելենա Գիլվանովան:

Դոլարի վերելքը կանգ առավ, հիմա էլ եվրոն է թանկանում: Հոկտեմբերի 25-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 8 դրամ 38 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հոկտեմբերի 26-27-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ