News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ամենաբարձր երկնաքերը կկառուցվի ազգությամբ հայ գործարարին պատկանող ընկերության կողմից: Նյու Յորքի քաղաքային կառուցապատման վարչությունը հավանություն է տվել, որ քաղաքում կառուցվի Մոսկովյան Meganom ընկերության 262 Fifth Avenue երկնաքերը, հաղորդում է Dezeen-ը: 

Ռուսական ճարտարապետական ընկերության կողմից կառուցվող  ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը կունենա «երկնային դարակների» տեսք։

Երկնաքերն ունենալու է 307.5 մետր բարձրություն եւ ամենավերեւում ունենալու է դիտասրահ։ «Մենք չէինք ցանկանում, որ այն շատ բաձր լինի, բայց միաժամանակ նպատակ ունեինք, որ տեսանելի լինի բոլոր կողմերից  եւ գեղեցիկ տեսարաններ բացվեն բնակարաններից։ Մենք որոշեցինք, որ այն  չպետք է լինի ավելի բարձր, քան Էմփայր Սթեյթ Բիլդինգի դիտասրահը եւ այդ նպատակով  շատ ուշադիր ենք լինելու, որպեսզի այս կառույցը չփակի այնտեղից բացվող տեսարանը»,-նշում է ընկերության հիմնադիր Յուրի Գրիգորյանը։

Բնակարանները նմանվում են դարակների, քանի որ չկան առանձին սենյակներ, այլ առաջարկվում է ընդհանուր տարածք, որը բնակչները իրենք են որոշում ինչպես օգտագործել։

Meganom-ի այս առաջարկը Նյու Յորքի համար կլինի «յուահաատուկ» կառույց, քանի որ կառուցման համար ընտրված նյութերը հնարավորությություն կտան ունենալ կայուն զով ջերմաստիճան շոգ ամառների եւ ցուրտ ձմեռների ընթացքում։

Չնայած սա Meganom-ի առաջին նախագիծն է ԱՄՆ-ում, սակայն ընկերությունն ներգրաված է  մի շարք ռուսական շենքերի կառուցապատման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ