News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին 220 ֆունտ սթերլինգ (250 եվրո) արժողությամբ դիզայներական սպորտային տաբատով են նկատել, հաղորդում է  The Telegraph-ը:

Դքսուհին տաբատը հագել էր Լոնդոնի Ազգային թենիսի կենտրոնում երեխաների հետ թենիս խաղալու ժամանակ:

Tuxedo Track Pant սպորտային տաբատը Monreal London բրենդինն է:

Պարբերականի տվյալներով՝ Քեյթի երկրպագուները ուշադրություն են դարձրել տաբատի բարձր գնին, հարց ուղղելով՝ «ինչու՞ 30 ֆունտից ավել ծախսել մարզասրահի հագուստի համար»:

Համացանցի խանութում  Monreal London-ի մոդելի արժեքն այս պահին 185 ֆունտ սթերլինգ է (210 եվրո):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ