News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի սկանդալային բաժանվելը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից արդեն մեկ շաբաթ է ակտիվորեն քննարկում են դերասանի երկրպագուները, ծանոթները եւ ընկերները: Տեղի ունեցածի հանդեպ անտարբեր չի մնացել նաեւ դերասան Դմիտրի Խառատյանը: Նա նշել է, որ Արմեն Բորիսովիչին վաղուց է ճանաչում եւ իրեն լավ հայտնի է, թե թատրոնի եւ կինոյի աստղի հարաբերությունները կնոջ հետ ինչպիսին էին:

Հայտնի է, որ արդեն նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու Ջիգարխանյանի եւ Վիտալինայի ամուսնալուծության գործով դատական նիստը: Քանի որ դերասանի կինն այժմ Ռուսաստանում չէ, նրա շահերը կպաշտպանի իր ներկայացուցիչ Էլինա Մազուրը: Հարկ է նշել, որ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան եւ դերասանի քույրը փորձում են նրան տարհամոզել պաշտոնապես ամուսնալուծվելուց, սակայն դեռեւս անարդյունք:

Զույգի հնարավոր բաժանումից հիացած չէ նաեւ Խառատյանը: Նա նշել է, որ զույգից 1 մետր հեռավորությամբ է բնակվում, այնպես որ՝ նրանց ոչ միայն թատրոնում է հանդիպել, աշխատավայրում, այլեւ առօրյա կյանքում: Նա բազմիցս հետեւել է նաեւ ժողովրդական արտիստի ընտանիքի մթնոլորտին եւ նրա ու երիտասարդ կնոջ հարաբերություններին: «Հաճույք էի ստանում քնքուշ ու սրտաշարժ հարաբերություններից: Եղել եմ նաեւ նրանց հարսանիքին: Մտածում էի՝ Արմեն Բորիսովիչի բախտը բերել է, որ այդ տարիքում կողքին սիրող ու հոգատար մարդ է գտել»,- խոստովանել է Դմիտրին kp.ru-ի հետ զրույցում: 

Խառատյանը նշել է, որ մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչպես կարող էին միմյանց այդքան մտերիմ մարդիկ վիճել, այն էլ՝ այսպիսի սկանդալային ձեւով: «Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես է այդ «Աստծո պարգեւը» նրանց հարաբերություններում ինչ-որ ապոկալիպսիսի վերափոխվել»,- նշել է դերասանը: Նա համոզված է, որ Ջիգարխանյանը եւ նրա կինը դեռեւս հաշտվելու շանս ունեն, նրանք պետք է անձամբ հանդիպեն, առանց վկաների եւ խոսեն միմյանց «աչքերի մեջ նայելով»: Ճիշտ է, դերասանը հնարավոր է համարում, որ նրանք, միեւնույն է, ապագայում կբաժանվեն, սակայն գոնե «որպես թշնամիներ չեն բաժանվի»:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվում է Վիտալինայի հետ շփվել՝ նրան «գող» անվանելով եւ պնդելով, որ յուրացրել է իր ամբողջ կարողությունը, մասնավորապես՝ Մոսկվայի 2 տները: Իսկ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին նշում է, որ ժողովրդական արտիստից բաժանվելու հարցում մեղավոր է նրա մտերիմ ընկեր գործարար Արթուր Սողոմոնյանը, որն իբր դերասանի մոտ իր մասին վատ է խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ