News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բագրատաշենի անցակետում նոյեմբերի 19-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Կարեն Շիրվանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրվանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

«Կարեն Շիրվանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, սակայն, մենք այդ մեղադրանքի հետ համաձայն չենք: Կարենին զանգել, ասել են, որ աներորդուն՝ Արթուր Կիրակոսյանին, ծեծում են սահմանապահները, ինքն էլ գնացել է այնտեղ, տեսել՝ մեկն արյունոտ ընկած է, քաշքշուկ է... Կարենը փորձել է պարզաբանում ստանալ, բայց հենց նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, նրան ծեծել են: Հետեւաբար, առաջադրված մեղադրանքը սխալ է, անձնական բնույթի վեճ է եղել, Կարենը գնացել է աներորդուն պաշտպանելու»,- ասաց Գուրգեն Հարությունյանը:

Պաշտպանը հայտնեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել, որ ծեծի դեպքով նույնպես քրեական գործ հարուցվի եւ քննություն կատարվի: Գուրգեն Հարությունյանը նշեց, որ միջնորդել է նաեւ, որ Կարեն Շիրվանյանն ու Արթուր Կիրակոսյանը նույնպես տուժող ճանաչվեն, սակայն, դեռեւս պատասխանը չեն ստացել:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ։ Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ԱԱԾ ծառայողը ճանաչվել է տուժող, որը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, վիճաբանությանը մասնակցած քաղաքացիների ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են։ Կարեն Շիրվանյանը կալանավորված է: Արթուր Կիրակոսյանին որոնում են իրավապահները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ