News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի պաշտոնի չի հավակնում, սակայն քաղաքացիներին կոչ է արել երեքշաբթի երեկոյան գալ Կիեւի կենտրոն՝ գործող իշխանություններին բողոք հայտնելու։

«Այսօր դուք ինձ իսկապես փրկեցիք, հնարավոր է՝ մահից։ Քանի որ դուք իմ կյանքն եք փրկել, ապա հիմա իմ կյանքը պատկանում է Ուկրաինայի ժողովրդին։ Ես Մայդանի վետերաններին, հասարակ ուկրաինացիներին կոչ եմ անում, ինձ պետք չէ որեւէ պաշտոն Ուկրաինայում, աշխատանքից հետո անմիջապես այստե՛ղ եկեք»,– ասել է Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի մոտ իր համախոհների առաջ։

Սաակաշվիլին իր ելույթում նորից է նախագահին իմպիչմենտ հայտնելու կոչ արել։ Նա իշխանություններին մեղադրել է սադրանքների մեջ՝ նշելով, որ իր ակցիաներում հանցավոր ոչինչ չի եղել։

«Ինչպե՞ս նրանք կարող էին ինձ նման բանում մեղադրել, ամեն բան սահման ունի։ Մենք պետք է այսօր հավաքվենք այստեղ եւ խաղաղ ու հանգիստ խորհրդարանին ասենք, որ բավակա՛ն է։ Բանդա՛, հեռացի՛ր, Պորոշենկո՛, հեռացի՛ր, իմպիչմենտ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ