News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անձնական կյանքի գաղտնիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը։

«Նախօրեին ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անձնական կյանքի անձեռնմխելիության ոտնահարում, տեղի է ունեցել Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հարցաքննությունը։ Այն կրել է ֆորմալ բնույթ, ոչ մի մեղադրանք իմ լիազորողի դեմ չի ներկայացվել»,– ասել է Մազուրը։

«ՌԴ ՔԿ Մոսկվայի Հարավարեւմտյան վարչական շրջանի քննիչի խոսքով՝ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետապնդումն ընթանում է Ջիգարխանյանի անձնական խնդրանքով»,– ասել է փաստաբանը։

Մազուրի խոսքով՝ քրեական գործի նյութերից պարզ չէ, թե ով է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ բացակայում է ռեժիսորի՝ որպես հանցագործության հաղորդողի հարցաքննության մասին տեղեկությունը։ «Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի դեմ կազմակերպված հալածանք են կազմակերպել՝ նրա անշարժ գույքը խլելու նպատակով, ինչի կապակցությամբ մեր փաստաբանները համապատասխան դիմումներ են ներկայացրել դատախազություն եւ Քննչական կոմիտե»,– ասել է Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցիչը։

Իրավապահներն ավելի վաղ քրեական գործ էին հարուցել անհայտ անձանց նկատմամբ, որոնք Ջիգարխանյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքեր էին տեղադրել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ