Ուկրաինայի գլխավոր դատախազությունում կարծում են, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին 210 հազար դոլար չի բավականացրել հեղաշրջումն իրականացնելու համար: Այս մասին նա հայտարարել է News One-ի եթերում:
«Այսինքն՝ դուք որոշել եք, որ Ուկրաինայում իշխանափոխությունը 210 հազար դոլա՞ր արժե: Եվ դուք դա մեզնից թաքցրե՞լ եք: Լավ է, որ այտեղ տեսախցիկներ կան՝ գուցե մարդիկ ոտքի ելնեն: Հավաքեն այդ 210 հազար դոլարը»,- այսպես է Սաակաշվիլին դատախազներին պատասխանել:
Սաակաշվիլին հավելել է, որ եթե իշխանափոխությունը, «սակագների նվազեցումը, որ մարդիկ այլեւս չմեկնեն, որ երկիրը փոխվի, որ սկսի արագ աճել», հենց այդքան գումար արժի, այն կարելի է գտնել: