News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիայի դատարանը հինգշաբթի օրը պաշտոնապես փակել է Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձնման դատական գործը, ինչը կապված է Բելգիայի կողմից քաղաքական գործչի ձերբակալման եվրոպական հրամանի չեղյալ հայտարարման հետ: Այս մասին հայտարարել է Պուչդեմոնի փաստաբան Փոլ Բեքարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Դատավարությունը ավարտվել է», - ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Իսպանիայի գերագույն դատարանը որոշում էր կայացրել չեղարկել Պուչդեմոնի եւ ինքնավարության կառավարության չորս նախկին անդամների ձերբակալման հրամանները:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան համաձայնել էր չեղարկել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի եւ տարածքային կառավարության նախկին անդամներ Անտոնի Կոմինի, Լյուիս Պուչի, Մերիչել Սերրետի եւ Կլարա Պոնսատիի ձերբակալության եվրոպական հրամանները:

Այս կապակցությամբ Պուչդեմոնի հետապնդումը Բելգիայում դադարեցվել է, սակայն, ըստ գործող օրենքի, այս քայլը չի կարող իրականացվել ավտոմատ ռեժիմով. անհրաժեշտ է անցկացնել վերջնական դատական նիստ:

Միեւնույն ժամանակ քաղաքական գործչի ձերբակալման ազգային հրամանը շարունակում է մնալ ուժի մեջ. այլ կերպ ասած՝ եթե նա հատի Իսպանիայի սահմանը, ապա պետք է անհապաղ ձերբակալվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ