News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրուղու վրա 300 շնաձկան մսեղիք է հայտնաբերվել, հայտնել է շրջակա միջավայրի պահպանության տեղական դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նախնական տվյալները վկայում են, որ շնաձկների որսը ապօրինի է եղել: Ձկներին Մեքսիկա տեղափոխող բեռնատարի վրա հարձակում էր տեղի ունեցել, որի արդյունքում թափքի դռները բացվել էին եւ շնաձկները դուրս էին թափվել ճանապարհի երթեւեկելի հատվածի վրա:

Ընդ որում, հայտնաբերված շնաձկները չեն պատկանում Մեքսիկայում հատուկ պաշտպանության տակ գտնվող երեք տեսակներից որեւէ մեկին, այդ իսկ պատճառով դատախազությունը գտնում է, որ հետագա հետաքննությունը պետք է վարի երկրի գյուղատնտեսության նախարարությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ