News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մասնակցի «Նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան) երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը միայն մի պայմանով, որ այդ հանդիպմանը մասնակցի նաեւ Գերմանիան: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Մյունխենում անվտանգության հարցորով գագաթաժողովի շրջանակներում, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

«Երեկ մենք պատրաստ էինք, բայց անսպասելիորեն մեր գերմանացի գործընկերը ստիպված էին մեկնել Գերմանիա: Մենք այսօր առաջարկեցինք մի քանի տարբերակներ, որոնք մեզ հարմար են՝ հաշվի առնելով առկա ծրագիրը: Կսպասենք, դեռ ոչինչ չի հաստատվել»,-ասել է Լավրովն ու հավելել. «Երեկ մանրամասն պարոն Կլիմկինի հետ քննարկեցինք ամեն բան, հետեւաբար նույնիսկ չգիտեմ... եթե գերմանացիները պատրաստ լինեն, մենք նույնպես պատրաստ ենք»:

Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ «Նորմանդական քառյակի» հանդիպումն անհնար է բացառապես խիտ գրաֆիկի պատճառով:

Ավելի վաղ «ՈՒՆԻԱՆ»-ը հայտնել էր, որ «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված էր փետրվարի 16-ին, սակայն երեկ հայտարարվեց, որ այն չի կայանա, քանի որ գերմանական պատվիրակությունը չի հասցրել ժամանել: Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը վստահություն էր հայտնել, որ հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին կամ մոտ ժամանակներս:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ