News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի Սիրիայում հրադադարի հաստատման մասին բանաձեւի ընդունումը եւ դրա պահանջներն անհապաղ կատարելու հույս է հայտնել: Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւը՝ Սիրիայում առնվազն 30 օր ռազմական գործողությունների դադարեցման պահանջով եւ ընդգծում է, որ բանաձեւի անհապաղ իրականացման հույս ունի, …մասնավորապես հումանիտար օգնության ու ծառայությունների անհապաղ, անվտանգ, անխոչընդոտ եւ կայուն ուղարկումը, ծանր հիվանդների եւ վիրավորների տարհանումն ապահովելու համար, ինչպես նաեւ Սիրիայի ժողովրդի տառապանքը մեղմելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Գուտերեշը բոլոր կողմերին հիշեցրել է խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների մշտական պաշտպանությունն ապահովելու պարտավորության մասին, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում:

Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում հրադադարի լիամասշտաբ պահպանման կոչ է արել 

Պետքարտուղարությունից պահանջել են Սիրիայում կրակն անմիջապես դադարեցնել 

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա զինադադարի հաստատման մասին միաձայն բանաձեւ է ընդունել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ