News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոչ մի կողմ չի շահի Միացյալ Նահանգների հետ առեւտրային պատերազմից, եթե գործը դրան հասնի: Այս մասին ուրբաթ Գերմանիայի խոշորագույն տնտեսական միությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսին, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հեռարձակումը կատարել է N-tv-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի հաղթի նման առճակատումից, ուստի մենք, ինչպես եւ նախկինում, երկխոսության ուղիներ ենք փնտրում», - ասել է Կանցլերը՝ մեկնաբանելով Վաշինգթոնի՝ պողպատի եւ ալյումինի արտադրանքի ներմուծման վերաբերյալ մաքսատուրքեր սահմանելու որոշումը: Մերկելը շեշտել է, որ ԵՄ-ն «կարող է արձագանքել, եւ Եվրահանձնաժողովն արդեն հասկացրել է այդ»:

Խոսելով ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ուղղակի երկխոսության հնարավորության մասին՝ Մերկելն առաջիկա հանդիպումը անվանել է «հույսի շող»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել ԿԺԴՀ-ի խնդրի կարգավորման հարցում աշխատանքը: «Լավ կլիներ, եթե այստեղ մենք տեսնեինք լարվածության թուլացում»,- ասել է կանցլերը` պատասխանելով լրագրողների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ