News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայում առաջին անգամ պատմության մեջ խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ունի կին նախագահ՝ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատի: Նա ընտրվել է սենատորների նիստի արդյունքներից հետո, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ինչպես նշում է AP-ն՝ Կազելատին նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հին ընկերն է եւ «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ:

Կազելատին ծնվել է 1946 թվականին եւ ունի իրավաբանական կրթություն: «Առաջ, տալիա» կուսակցության անդամ նա դարձել է 1994 թվականն:  Նույն թվականին ընտրվել է Սենատի անդամ: Սենատորի պաշտոնում նա վերընտրվել է 2001, 2006 եւ 2008 թվականներին: 2004-2006 թվականներին նա եղել է առողջապահության փոխնախարար, իսկ 2008 թվականից`արդարադատության փոխնախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ