News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի  25-րդ կմ-ի հատվածում, Range-Rover մակնիշի 50 LU 501 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարելու ընթացքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան գլորվել է մոտ 100-150 մետր:

Շամշյանի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մեկը տեղում մահացել է, իսկ մեկը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր են ժանաել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության  2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Մահացածի դին եւ վիրավորին ձորից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները: Փրկարարները մահացածի դին եւ վիրավորին ձորից դուրս բերելուց հետո հանձնել են բժիշկներին:

Դեպքի վայրում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական վարչության քննիչն ու փորձագետը տեղազննման աշխատանքներ են կատարել, որից հետո քննիչը մեկնեց Երեւան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ճշտելու մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Պարզվել է, որ վիրավորը Երեւանի Էրեբունու փողոցի 22 շենքի բնակիչ 38-ամյա Արթուր Ռազմիկի Ֆիդանյանն է, ով ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ մահացածը Երեւանի Պուշկինի փողոցի բնակիչ Արման Ռուբիկի Վարդանյանն է: Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրասվում:

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ