News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ կայացրել է հավաքները դադարեցնելու մասին որոշում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որի պարագայում հավաքի մասնակիցները պարտավոր են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից, հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից:

Նշված պարտականությունների չկատարման դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնել բերման ենթարկելու, ինչպես նաեւ ուժ գործադրելու գործողություններ: Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները եւ ոստիկանության ծառայողների օրինական այլ պահանջները:

Ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ իրենց անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ: Լրագրողներին խնդրում են դրսեւորել փոխըմբռնում, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտվի ոստիկանության ծառայողների գործողոությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ