News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Սիրիայի գլխավորած կոալիցիայի հիմնական նպատակը ոչ թե «Իսլամական պետության» դեմ պայքարն է, այլ՝ ռազմական եւ տնտեսական ներկայության ամրապնդումը տարածաշրջանում: Այս մասին Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության ուժերը: Որպես օրինակ նշեմ Իրաքը եւ Սիրիան: Երկար ժամանակ ԱՄՆ-ի կողմից ղեկվարվող ավելի քան 30 ռազմական առումով առաջատար պետությունների ամենահզոր կոալիցիոն խմբավորումը չկարողացավ հաղթել մարտիկներին, իսկ «ԻՊ»-ի կողմից վերահսկվող տարածքները ընդլայնվում էին»,- ասել է Շոյգուն:

«Ըստ երեւույթին, նպատակն այլ էր՝ խաթարել իրավիճակը տարածաշրջանում, ամրապնդել այնտեղ ռազմական եւ տնտեսական ներկայությունը»: «Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ահաբեկիչները ժամանակակից զենքեր են  օգտագործում, այդ թվում նաեւ` հարվածային անօդաչու սարքեր»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ Սիրիայում զինյալների կողմից օգտագործվող անօդաչուները կարող են գործել ավելի քան 100 կմ հեռավորության վրա: «Դրանց ստեղծումն անհնար է առանց զարգացած երկրների տեխնիկական աջակցության: Ոչնչացման նման միջոցների օգտագործումը խիտ բնակեցված վայրերում կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»,- ավելացրել է Շոյգուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ