News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իր վարչապետ դառնալուց հետո կադրային ջարդ չի լինի: «Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել»,- ապրիլի 27-ին, , «Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր եւս կառավարությունում կան ներդրում ունեցած մարդիկ: Որպես օրինակ՝ Փաշինյանը նշել է, որ լավ շինարարներ են նրանք, ովքեր կառուցում են այն, ինչ հանձնարարված է. հանձնարարված է կառուցել բանտ՝ կառուցում են բանտ, հանձնարարում են կառուցել պալատ՝ կառուցում են պալատ:

«Մենք չենք պատրաստվում վենդետա իրականացնել: Սա մեր գաղափարախոսությունը չէ: Եթե ցանկանայինք, կանեինք դա ավելի վաղ: Ի՞նչն է մեզ խանգարում: Միայն մեր գաղափարախոսությունը եւ մեր պատկերացումը Հայաստանի մասին: Ես տասնյակ անգամներ ասել եմ՝ ատելության էջը փակված է եւ չի բացվելու»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով քաբանտարկյղալների մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Իսկ թե ովքեր են նշված քաղբանտարկյալների թվում, Փաշինյանն ասաց, որ այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին: Հարցին՝ արդյոք դրանց մեջ են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամնե՞րը, Նիկոլ Փաշինյանը նախընտրել է չպատասխանել:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ