News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների, ազատ խոսակցության արդյունքում, ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրել է, որ իրենք ՀՀ նախագահին կոչ են արել, որպեսզի քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպի. «Մենք բաց ենք բանակցությունների համար եւ ցանկացած օրակարգային հարց պատրաստ ենք քննարկել: Բայց մենք ուլիտմատումների, պարտադրանքների չենք գնալու եւ նման բանակցություն անվանված ֆորմատով չենք գնալու»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ժողովրդին մայիսի 1-ին (ԱԺ-ում այդ օրն է տեղի ունենալու վարչապետի ընտրությունը-խմբ) հեղեղել Երեւանի փողոցները, փակել ԱԺ-ն, Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք գնալու ենք սահմանադրական ճանապարհով, եթե դա է իր սահմանադրական ճանապարհը թող իքը այդպես վարվի»:

Հարցին, թե դա չի՞ տանի բախումների, նա նշեց. «Եթե մտավախություն չունենայինք, վաղուց գնացած կլինեինք բախումների: Մեր ամբողջ մտավախությունն ու նպատակը դա է, որ բախումներ չլինեն: Բանակցությունները հայտարարված են, երբ քաղաքական ուժերը կտան իրենց համաձայնությունը, մենք պատրաստ ենք բանակցությունների»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը՝ լրատվամիջոցների ներկայությամբ:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

«Փաշինյանի հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում». Փաշինյան- Կարապետյան հանդիպումը չի կայանա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ