News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանական օֆշորներում՝ Վիրջինյան եւ Կայմանյան կղզիներում ռուսաստանցիների կողմից պահվող միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 34 մլրդ ֆունտ ստերլինգ (47 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնել է The Sunday Times շաբաթաթերթը՝ վկայակոչելով երկրում կոռուպցիայի եւ բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարող Global Witness ոչ կառավարական կազմակերպության նյութերը։

Պարբերականը նշում է, որ միայն  30 միլիարդ ֆունտը պահվում է Վիրջինյան կղզիներում։ Ընդհանուր առմամբ՝ վերջին տասնամյակներում Ռուսաստանից բրիտանական տարածք է անցել 110 մլրդ ֆունտ ստերլինգ, ըստ Global Witness–ի։ Սա նշանակում է, որ Բրիտանիան դարձել է ռուսական օֆշորային ներդրումների համար կարեւորությամբ  երկրորդ ուղղությունը, Բրիտանիային գերազանցում է միայն Կիպրոսը։

Նշենք, որ Սկրիպալի թունավորման գործի առնչությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է սառեցնել ռուսական օլիգարխների միջոցները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ