News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը կստանձնի Արմենուհի Կյուրեղյանը, անկախ նրանից, որ Աղվան Վարդանյանը դեռ պատգամավոր է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Սահմանադրության ոտնահարում է, եթե պատգամավորին հարկադրում են վայր դնել մանդատը, քանի որ պատգամավորը քվեարկում է իր խղճի մտոք, Ռուստամյանն ասաց. «Չգիտես ինչու առաջաին նախագահն է ակտիվացել, ինչ-որ մի բաժակ ջրում փորձում են փոթորիկ ստեղծել անհասկանալի պատճառներով: Եթե խոսում ենք պատգամավորի իրավունքի մասին, որ նա առաջնորդվում է իր համոզումով եւ խղճով, Աղվան Վարդանյանը հենց այդպես էլ արել է. իր համոզումով չի մասնակցել Փաշինյանի քվեարկությանը, իր խղճով վայր է դրել մանդատը»:

Նրա խոսքով, երբ խոսում են ՀՅԴ-ի ավանդույթներից, ոմանք ցնցումների մեջ են ընկնում, բայց այդ ավանդույթների շնորհիվ է նաեւ, որ 128 տարի ՀՅԴ-ն գոյություն ունի. «Եթե մենք ասել ենք, որ ՀՅԴ-ն պատժական միջոցներ կկիրառի, մենք խոսել ենք մեր կուսակցության ներքին կարգապահւթյան եւ կանոնադրության մասին: Աղվան Վարդանյանի հեռացումը որեւէ կերպ Սահմանադրությանը չի հակասում»,-ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, թեեւ ՀՅԴ-ն որոշել էր կողմ քվեարկել։ Դրանից հետո Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ ղեկավարությանը, իսկ ՀՅԴ ԳՄ-ն հեռացրել է նրան կուսակցության շարքերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ