News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկայում հայտարարելու է իր հրաժարականի մասին, քանի որ նշանակվելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ։ NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ո՞րն է պատճառը, որ այլեւս չեք ուզում  շարունակել աշխատել Մարդու իրավունքերի պաշտպան, վրդովվեցրեց Ա. Հարությունյանին. «Մեթոդաբանության եւ էթիկայի տեսակետից սխալ հարց եք տալիս. ես ոչ թե չեմ ուզում լինել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, այլ ուզում եմ աշխատել այլ պաշտոնում, դա  ուզենալու հետ կապ չունի։ Նման պաշտոնից հրաժարվելը կլիներ...պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»,- ասաց նա:

ՄԻ պաշտպանը հայտարարեց նաեւ, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու, որի ընթացքում մանրամասն ներկայացնելու է իր նոր պաշտոնի էությունը։

Իսկ մինչ նոր պաշտոնն ստանձնելը Արմեն Հարությունյանը մտադիր է հրապարակել Հայաստանում 2010 թվականին մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ  իր տարեկան զեկույցը, ինչպես նաեւ մեկ այլ՝ արտահերթ զեկույց։

«Էթիկայի տեսակետից սխալ է այդ զեկույցների հրապարակումը թողնել հաջորդ ՄԻՊ-ին»,-նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ տարեկան զեկույցն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում։  Հարցին, թե ո՞վ է արժանի փոխարինել իրեն ՄԻՊ-ի պաշտոնում, գործող օմբուդսմենն արձագանքեց.  «Բոլորն էլ արժանի են, ես ինչպե՞ս կարող եմ ասել՝ այս մարդը արժանի է, մյուսը՝ ոչ։ Կարող եմ ասել, որ ուժեղ գրասենյակ ենք թողնում հաջորդ ՄԻՊ-ի համար»։   

Նշենք, որ Արմեն Հարությունյանը ՄԻՊ պարտականությունների կատարմանն է անցել 2006 թ. փետրվարի 20-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ