News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվի: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փոփոխություններից հետո, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվում եւ չի փոխվի», - ասել է Փաշինյանը:

«Ճշմարտությունն այն է, որ մեր գործընթացում, մեր համաժողովրդական շարժման օրակարգում արտաքին քաղաքականության հարց չի եղել: Դա զուտ ներքին քաղաքական գործընթաց էր, որը կապված էր ներքին խնդիրների հետ», - ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է,  որ ինքը արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքական գործիչ չէ, ինչպես նաեւ իրեն ամերիկամետ, իրանամետ կամ վրացամետ քաղաքական գործիչ չի համարում:

«Այս պահին ես վարչապետ եմ, որպես կոնկրետ կուսակցության կամ խմբակցության անդամ չեմ: Հիմա ես ներկայացնում եմ հայ ժողովրդին եւ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը: Եվ այդ շարժումը արտաքին քաղաքականության որեւէ հարց չի բարձրացրել», - ասել է Փաշինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ