News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի զինծառայողները Հյուսիսային Կորեայի երկու քաղաքացիների են ձերբակալել հարավկորեական տարածքային ջրերում, երկու հյուսիսկորեացիներն էլ հայտնել են, որ ցանկանում են ապաստան ստանալ։ Այս մասին, Ռյոնհափ գործակալությանը հայտնել  են կառավարական շրջանակներում նրա աղբյուրները։

Հարավկորեացի զինվորականները փոքրիկ նավակը նկատել են Պեննոյնդո կղզուց ոչ հեռու, որը գտնվում է այսպես կոչված «հյուսիսային բաժանարար գծի» մոտ՝ վիճելի ծովային սահման Հյուսիսի ու Հարավի միջեւ։

Նավակում Հյուսիսային Կորեայի երկու քաղաքացի են եղել, մեկը՝ զինծառայող։ Երկուսն էլ ցանկություն են հայտնել չվերադառնալ հայրենիք ու ապաստան ստանալ Հարավային Կորեայում։

Գործակալությունը նշում է, որ հյուսիսկորեացի քաղաքացիների փախուստի այս դեպքը առաջինն է ապիլի 27-ին Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների գագաթնաժողովից հետո, որի արդյունքներով կնքվել է Փհանմունջոմյան հռչակագիրը, որտեղ կողմերը հայտնել են, որ մտադիր են ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին, լավացնել հարաբերությունները, ձգտել համատեղ բարգավաճման ու խաղաղ վերամիավորման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ