News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ չեղյալ հայտարարված հանդիպումը այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ, փոխանցում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը նամակ էր հղել Կիմին, որում հայտարարել էր հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպման չեղարկման մասին՝ որոշումը պատճառաբանելով Փհենյանի կողմից «բաց թշնամանքով»: Ավելի ուշ  Սպիտակ տունը հայտարարել էր, որ Փհենյանն ընդհատել էր ուղիղ կապը Վաշինգտոնի հետ եւ մի շարք խոստումներ էր խախտել:

Այսօր Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը վերսկսել է երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ: «Կտեսնենք, թե ինչ կստացվի, մենք այժմ բանակցում ենք նրանց հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ չբացառելով, որ հունիսի 12-ին հանդիպումը այնուամենայնիվ կարող է կայանալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ