News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չպետք է կոշտ դիրքորոշում զբաղեցնի Հյուսիսային Կորեայի հարցում, հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին» ։

Պետության ղեկավարը նշել է, որ լիարժեք միջուկային զինաթափման համար Հյուսիսային Կորեային պետք է տրամադրել ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ։ «Ես խորապես վստահ եմ, որ եթե ԱՄՆ-ն ոչինչ չպարտադրի, իրեն ագրեսիվ չպահի ու Հյուսիսային Կորեային փակուղու մեջ չդնի, ապա արդյունքը, որը մեզ պետք է, ավելի շուտ կապահովվի, քան շատերը կարծում են, ու ավելի ցածր գնով»,- ասել է Պուտինը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 24-ին հրաժարվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին ծրագրված հանդիպումից։ Թրամփը դա պատճառաբանել էր Կիմ Չեն Ընի ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններով,  որոնք արվել էին դրանից առաջ։ Փհենյանն էլ նախօրեին էր իր հերթին սպառնացել խզել հանդիպումը Վաշինգթոնի «վրդովեցուցիչ» գործողությունների ՝  մասնավորապես Սեուլի հետ համատեղ զորավարժությունների պատճառով։ Սակայն այդ նույն օրը Հյուսիսային Կորեան կատարել է իր պարտականությունները՝ պայթեցնելով իր միակ միջուկային հրաձգարանը։ Արդեն այսօր ԱՄՆ իշխանությունները հայտարարություն են արել հյուսիսկորեացիների հետ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին։ Հյուսիսային Կորեան էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի» անցկացնել ԱՄՆ-ի հետ գագաթաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ