News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակավոր ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից:

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի խորհրդարանները: Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ մնացյալ 25 երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են նոր Համապարփակ եւ ընդլայնված գոևրծընկերության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մասնակցությամբ:

Երեւանի եւ Բրյուսելի միջեւ ասոցացման վերաբերյալ համաձայնագրի բանակցությունները սկսվել էին 2010 թվականի հուլիսին, որը ներառում էր նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը, սակայն 2013-ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ԵՏՄ-ի մեջ մտնելու մասին եւ հրաժարվեց համաձայնագիրը ստորագրելուց: 2015 թվականին ԵՄ-ն եւ Հայաստանը նոր բանակցություններ սկսեցին նոր համաձայնագրի շուրջ: Անցյալ տարվա մարտին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախաստորագրվեց, իսկ նոյեմբերի 24-ին ստորագրվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ