News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սինգապուրի իշխանությունները առավելագույն ջանքեր են ներդնում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն արդյունավետ նախապատրաստելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «Շանգրի լա երկխոսություն» անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ն Էն Հենը:

«Այս գործընթացին ներգրավված են տարբեր գերատեսչություններ»,- ասել է նա: «Շատերը մեր կատարած աշխատանքի համար շնորհակալություն են հայտնում, իսկ ես ինքս դա ընկալում եմ որպես հաստատում, որ նախապատրաստության գործընթացը անհրաժեշտ ուղղությամբ է ընթանում»,- նշել է նա:

Ն Էն Հենը նշել է, որ «այլ երկրների գործընկերների հետ այսօր ճաշի ժամանակ քննարկել է նաեւ պատրաստվող գագաթնաժողովը: Չնայած տարբեր վերապահումներին ու կասկածներին, բոլորը դրական են արտահայտվում ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին»: «Երկխոսությունը կառուցողական եւ կոնկրետ առաջքայլ է»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:

Ուրբաթ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում: Սպիտակ տան տերը միաժամանակ նշել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ գագաթնաժողովի ժամանակ Փհենյանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրել: Նրա խոսքով՝ ինքը նաեւ չի ցանկանում երկխոսության կարգավորման հեռանկարների ֆոնին այլեւս օգտագործել Հյուսիսային Կորեայի նկատմամբ «առավելագույն ճնշում» տերմինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ