News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահի ավագ դուստրը, Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Դարիգա Նազարբաեւան առաջարկել է միասնական ասիական վիզա ստեղծել: Նման նախաձեռնությամբ սենատորը հանդես է եկել Ուզբեկստանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Եվրոպական շենգենի համարժեքը, ըստ Նազարբաեւայի, կմեծացնի հարուստ զբոսաշրջիկների հոսքը դեպի Կենտրոնական Ասիա, հաղորդում է KTK.kz-ն:

«Եվրոպական զբոսաշրջիկների կամ Հարավարեւելյան Ասիայի զբոսաշրջիկների համար, որտեղ հարուստ զբոսաշրջիկներ կան, ամեն դեպքում Կենտրոնական Ասիան դա մերձավոր աշխարհ չէ, երբ նրանք հաղթահարում են նման հսկայական հեռավորություններ, իհարկե, ցանկանում են ամեն ինչ միանգամից մեկ ուղեւորության ժամանակ տեսնել: Իսկ դրա համար անհրաժեշտ է միասնական վիզայի ռեժիմ ստեղծել: Մենք ասել ենք, որ դա կարող է լինել մեր ասիական շենգենը, կարող ենք այն Silk-վիզա անվանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ