News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը եւ Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է միայն սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի նախաձեռնությունը սիրվեց մեր հաճախորդների կողմից, եւ մենք նոր գործընկերներ ենք ներգրավում։ Այսօր մենք ուրախ ենք, որ Յունիբանկի եւ «Մոբայլ սենթր»-ի հետ համագործակցության շնորհիվ ունենք նախագիծը ընդլայնելու հնարավորություն։ Այժմ այս ծրագիրը, որի շրջանակում հաճախորդը տարաժամկետ պայմանով ձեռք է բերում հեռախոս եւ վճարում է միայն հեռախոսի ու կապի համար, հասանելի կլինի ավելի մեծ թվով հաճախորդների համար։ Չկան ոչ մի «թաքնված» վճարումներ, եւ դա առավելապես համահունչ է այն մոտեցմանը, որ Beeline-ի ծառայությունները պարզ են եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոբայլ սենթր» խանութներում մեր հաճախորդները կարող են հեռախոսներ ձեռք բերել տարաժամկետ, որի պայմանների համաձայն հեռախոսի գինը չի փոխվում, իսկ հաճախորդը չի վճարում բանկային տոկոսների համար», - նշեց «Մոբայլ սենթր» ընկերության հիմնադիր Արթուր Պետրոսյանը։

Առաջարկը գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ «Մոբայլ սենթր» խանութ-սրահներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ