News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ են հրապարակվել օրերս Հայաստանում ծնված ազնվացեղ եղջերուի ձագուկից, հաղորդում է Econews.am-ը: 

«Ձագուկը մեծանում է, մարալներն էլ վայելում են «Դիլիջան» ազգային պարկի հարուստ բուսականությունը»,- գրված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլին Իրանից Հայաստան է բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերու, որոնց միջոցով հետագայում հայոց բնաշխարհ կվերադառնա այս յուրահատուկ կենդանին: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին:

Ցավոք, կենդանին ենթարկվել է անխնա անօրինական որսի, որի արդյունքում տեսակը վերացել է: Մեկ հեկտար տարածքում պահվող մայրական կազմը բաղկացած է երեք առանձնյակից՝ երկու էգ և մեկ արու, որոնցից մեկն էլ արդեն լույս է աշխարհ է բերել առաջին ձագին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ