News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան տնտեսական խոհրդական Քեւին Հասեթը Թուրքիայի շուկայում տատանումները վերագրել է ժողովրդավարությունից հեռանալուն, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցներին եւ մաքսատուրքերի բարձրացմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ երկիրը լիբերալ դեմոկրատիայի հետ կապը կորցնում է, ապա ճշգրիտ չես իմանա, թե հետագայում տնտեսությանն ինչ կպատահի: Կարծում եմ՝ պատճառը մեծ անորոշությունն է»,- ասել է Հասեթը MSNBC-ի եթերում:

«Երբ արժույթը 40 տոկոսով անկում է ունենում, նշանակում է այդ երկրում տնտեսության մեծ թվով հիմնարար ցուցանիշներ կարգին չեն»,- հավելել է Հասեթը: Նրա խոսքով՝ ներմուծման մաքսատուրքերը տարածվել են միայն պողպատի վրա, իսկ այս ոլորտը Թուրքիայի տնտեսության «շատ փոքր մասն է»: Հասեթը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմն ուշադիր հետեւում է լիրայի փոխարժեքին:

Վերջին օրերին թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, առավել ցածր ցուցանիշը կազմել է մեկ դոլարի դիմաց 7,24 լիրան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած ուրբաթ հայտարարել էր, որ կրկնապատկում է Թուրքիայից պողպատի ներմուծման մաքսատուրքերը, որը հիմա կկազմի 50 տոկոս: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաեւ թուրք պաշտոնյաների դեմ այն պատճառով, որ Թուրքիան չի ազատում ձերբակալված ամերիկացի ավետարանչական պաստոր Էնդրյու Բրանսոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news