News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը շարունակում է կոպտել ու հայհոյել իրեն զանգահարած լրագրողներին:

Այսօր՝ փետրվարի 2-ին Hetq.am կայքի լրագրողը զանգահարել է նրան, տեղեկանալու համար, թե ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո, որին վերջերս դատի է տվել բարոյական վնաս կրելու համար:

Լսելով հարցը, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:

«Իսկ Ձեզ զանգելն արգելվա՞ծ է» դիտարկմանն էլ, արձագանքել է. «Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»: Այդ ասելուց հետո, հանրապետական պատգամավորն անջատել է հեռախոսը:

Լրագրողը նորից է զանգահարել, պարզելու համար նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, ու երբ Ռուբեն Հայրապետյանը ճշտել է, որ զրույցը ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ է սկսեց տալ:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ NEWS.am-ի լրագրողը նույնպես առիթ է ունեցել առնչվել Ռուբեն Հայրապետյանի նման պահվածքին: Երբ մեր լրագրողը զանգահարել էր նրան տեղեկություն ճշտելու, Հայրապետյանը հիշեցրել էր, որ լրատվական ծառայություն ունի եւ որ լրագրողն իրավունք չունի զանգահարել իր բջջային հեռախոսին: Հատկանշական է, սակայն, որ նա այդպես էլ չէր պատասխանել ՀՖՖ մամուլի ծառայությանն ուղարկված արդեն գրավոր հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ