News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը Քննիչ հանձնաժողով է ստեղծել. այն 11 անդամ կունենա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից: Արա Բաբլոյանին նման պահանջով դիմել էր պատգամավորների 1/4-ը, իսկ առիթը ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրությունն է: Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերը:

Մինչ այդ, գլխավոր դատախազությունը հեռախոսազրույցի ձայնագրության դեպքով հերթական գործն է հարուցել: Այս անգամ իրավապահները դրանում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու տվյալներ են նկատել:

Պատգամավոր Արմեն Աշոտյանը սա ափալ-թափալ հարուցված գործ է համարում, որի նպատակը, ըստ նրա, խորհրդարանի կողմից Քննիչ հանձնաժողով ստեղծելուն խոչընդոտելն է: Սակայն խորհրդարանի լիազորություններից վախենալ, Աշոտյանի խոսքով, պետք չէ:

Վերադառնալով ձայնագրությանը. Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու մեջ «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը կասկածում է երկրորդ նախագահին ու ՀՀԿ-ին: Իրավաբան պատգամավոր Գեւորգ Կոստանյանն արագորեն արձագանքել է. եթե Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն է անում, ուրեմն տեղեկություն ունի եւ անպայման պետք է ցուցմունք տա:

Իսկ նախկին նախագահը հեռախոսազրույցին անդրադարձել էր երեկ՝ հայտարարելով, որ ձայնագրությունն էլ ապացուցեց, որ նպատակը ոչ թե Մարտի 1-ը բացահայտելն է, այլ իրեն «փակելը»: Ռոբերտ Քոչարյանին այսօր պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության հերթական նիստն այսօր տեղի չունեցավ. պատճառը «Շանթ 2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն էին: Գործադիրը նիստ կգումարի ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին: Այն, ամենայն հավանականությամբ, կվարի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետը հանրապետությունում չէ:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Փարիզ է մեկնել: Վաղը նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, իսկ հետո՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ի դեպ՝ այս ամսվա ընթացքում վարչապետը եւս մեկ այց կկատարի արտերկիր: Սեպտեմբերի վերջին Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բացմանը: Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց մասին, սակայն առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Այցի ժամկետը, սակայն, դեռ չի որոշվել: Պուտինին Երեւան է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 8-ի մոսկովյան այցի ընթացքում: Հայտնի է նաեւ, որ սեպտեմբերի վերջին Կրեմլի ղեկավարը մտադիր է Ադրբեջան այցելել:

Արցախի հարցով Ադրբեջանի համար ցանկալի ձեւակերպումը տեղ չի գտել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծում: Այս մասին գրել է Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ դրանով է պայմանավորված Իլհամ Ալիեւի, իր խոսքով՝ «պաթոսախեղդ հիստերիան»: Խոսքը «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է» ձեւակերպման մասին է, որն արդեն մի քանի անգամ է՝ դուրս է մնում ԵԽԽՎ զեկույցից: Նշենք, որ Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն Ալիեւը պնդել էր, թե Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են Ադրբեջանի համար: Նա պնդել է, թե ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է՝ ասես Փաշինյանն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, եւ այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա։

Սեպտեմբերի 13-ին դոլարն էժանացել է, եվրոն եւ ռուբլին՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 8 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Սեպտեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ