News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ձգտել Սիրիայից օտարերկրյա բոլոր, այդ թվում՝ Ռուսաստանի զորքերի դուրսբերմանը, եթե երկրի կառավարությունն այդպիսի որոշում ընդունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է ձգտենք նրան, որ Սիրիայի տարածքում ընդհանրապես որեւէ օտարերկրյա, երրորդ երկրի զորք չլինի»,- ասել է Պուտինը՝ հավելելով․ «Ներառյալ Ռուսաստանը, եթե դա կորոշվի Սիրիայի Արաբական Հանրապետության կառավաության մակարդակով»։

Նա նաեւ նշել է, ու ԱՄՆ-ն իր զինծառայողներին երկրի տարածքում պահելու համար պետք է ստանա ՄԱԿ ԱԽ-ի մանդատ կամ Սիրիայից հրավեր, այլապես Վաշինգթոնը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Տվյալ դեպքում, ըստ նրա, ԱՄՆ-ը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը եւ այլ երկրի տարածքում զորամիավորումներ պահելու միջազգային իրավունքը։

Պուտինի խոսքերով՝ նախկինում Ռուսաստանը ելնում էր նրանից, որ համագործակցում էր ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայում ահաբեկչության դեմ, սակայն հաշվի առնելով, որ ԻԳԻԼ-ը դադարում է գոյություն ունենալ Սիրիայի տարածքում, օտարերկրյա զորքերի այնտեղ ներկայությունը բացատրություն չունի։

ՌԴ նախագահը նաեւ անդրադարձել է Իդլիբի նահանգում ապասպառազինված գոտի ստեղծելու մասին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրին՝ այն անվանելով «շատ լավ գործարք»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ