News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փարիզի սրտում՝ Հաշմանդամների տան պատմական համալիրում, այսօր հրաժեշտ տվեցին սիրո լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին։ Հրաժեշտի արարողությունը շատ ազդեցիկ էր՝ ֆրանսիական նուրբ ոճով։ Արարողությունը սկսվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերով։

Հրաժեշտի արարողությունը ղեկավարում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին ամբողջ ժամանակ ուղեկցում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ազնավուրի մարմինը բակ դուրս բերեցին հայկական դուդուկի հնչյունների ներքո՝ «Դլեյաման» երգի ուղեկցությամբ։

Շանսոնյեին հրաժեշտ տվեցին այն ոգով, որով ինքն էր իրեն բնութագրում՝ «հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ». դագաղը ծածկված էր Ֆրանսիայի դրոշով, ծաղկեպսակը՝  հայկական եռագույնի գույներով։ Տպավորիչ էր հատկապես զինվորական նվագախմբի եւ ֆրանսիացի երգչի կատարմամբ՝ «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ» հայերեն երգի կատարումը։

Համալիրի բակում հավաքվել էր մոտ 2 հազար մարդ։ Արարողությանը մասնակցում էին Ազնավուրի ընտանիքի անդամները, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ հետ, Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին կնոջ՝ ԿառլաԲրունիի հետ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հրավիրվածների ցանկում էին նաեւ բազմաթիվ ճանաչված անձիք, այդ թվում, երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

8 տասնամյակ այս անունը ժպիտ է պարգեւել միլիոնավոր մարդկանց, արագացրել կամ դանդաղեցրել է տասնյակ միլիոնների շնչառությունը։ Իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայ ու հույն գաղթականների որդին, որը կրթություն չստացավ, դարձավ փարիզեցի, ապա Ֆրանսիայի ձայնն ամբողջ աշխարհում։ Հայ շանսոնյեին այսպես բնութագրեց Ֆրանսիայի նախագահը։

«Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ, որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը եւ եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք»:

Համալիրի բակից շանսոնյեի մարմինը դուրս բերեցին «Տարեք ինձ» երգի ուղեկցությամբ։Ազնավուրի հողին կհանձնեն վաղը։

Հայ դիրքապահներըՆախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտի։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել։

Այսօր Նախիջեւանի սահման էր այցելել Դավիթ Տոնոյանը՝ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ։ Մինչեւ այդ նրանք այցելել են Արցախ։ Հրամանատարական կազմերի հանդիպմանը պաշտպանության նախարարը հորդորել է հետեւել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանն ու պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ վարչապետը համաձայնության էր եկել ԴուշանբեումԻլհամԱլիեւի հետ հանդիպմանը։

«Տիգրանակերտի» զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժություն, որտեղ առաջին անգամ կիրառվել են նաեւ Արցախում արտադրված հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Մինչեւ այս սարքերը գաղտնազերծելը դրանք անցել են փորձաշրջան եւ ապացուցել իրենց արդյունավետությունը։

 Գագիկ Ծառուկյանը կարծես թե հետքայլ է անում։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը հարցազրույց է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որում հայտարարել է, որ դեմ չէ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու Փաշինյանի մտադրությանը։ Մինչդեռ մինչեւ այդ նրա ղեկավարած խմբակցությունը ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի հետ միասին պնդում էր, որ ընտրություններն այդքան շուտ անցկացնելու անհրաժեշտություն չկա՝ հիշեցնելով, որ Կառավարության ծրագրում ժամկետը նշված է մինչեւ հաջորդ տարվա հունիսը։

Ծառուկյանը վստահեցրել է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ–ի հետ կապ չունեն եւ չեն կարող իրենց միջոցով իշխանության գալ։

Ծառուկյանն անդրադարձել է նաեւ վարչապետի այն պատճառաբանությանը, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումների հոսքն ապահովելու համար։ Նրա խոսքով, ներդրումներ չեն արվում բոլորովին այլ պատճառով։

Ծառուկյանը հակադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ–ն հեղափոխությունից հետո է միացել իրենց,եւ ստիպված է Փաշինյանի օգտին քվեարկել Ազգային ժողովում։

Սերժ Սարգսյանը որոշել է, որ այլեւս չի բնակվելու Կառավարական ամառանոցում, ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից ևկտեղափոխվի այլ առանձնատուն։ Այս մասին հայտարարել է 3–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նաեւ նշել է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումներին Սերժ Սարգսյանը երբեք պահանջներ չի ներկայացրել, խոսվել է միայն կեցավայրի անվտանգության պահանջները բավարարելու մասին։ Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նախկինում առաջարկված կեցավայրի տարբերակին, Սերժ Սարգսյանն այն չի ընդունել՝ մի շարք դրդապատճառներից ելնելով։

Դոլարն ու Եվրոն թանկացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 5-ին կազմել է 485, եվրոյինը՝ 558, բրիտանական ֆունտինը՝ 632 դրամ։ Ռուսական ռուբլին աննշան էժանացել է՝ կազմելով 7.27 դրամ։

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկըսպասվում է անձրեւ։ Որոշ վայրերում ջերմաստիճանը կնվազի մինչեւ զրո։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը՝ կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ