Սեուլն ուսումնասիրում է Փխենյանի դեմ իր կողմից 2010թ․ սահմանած պատժամիջոցների թուլացման հնարավորությունը։ Այս մասին Ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է Հարավայի Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Խվան՝ տեղեկացնում է DW-ն։
Նման քայլը չպետք է առնչվի Փխենյանի դեմ տուգանքներին, որոնք սահմանվել են ՄԱԿ ԱԽ-ի կողմից։
Սեուլի պատժամիջոցների սահմանման պատճառ էր դարձել 2010թ․ հարավկորեական հետախուզական ռազմանավի խորտակումը։ Հարավային Կորեան Փխենյանին մեղադրում էր նավի տորպեդահարման մեջ եւ արգելել էր հյուսիսկորեական նավերին անցնել իր ջրերով։
Փխենյանի հանդեպ Հարավային Կորեայի միջոցառումները կապ չունեն ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի համար ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցների հետ։