News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլերի է պատրաստ ՀՀ-ն՝ Իրանի հետ սահմանի փակման դեպքում։

Աշոտյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց «թե Իրանի հետ սահմանը դեֆակտո կարող է ամեն պահի փակվել»:

«Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար եղել և մնում են շատ կարեւոր ուղղություն մեր արտաքին քաղաքականության  մեջ։ Այդ մեկնաբանությունը ավելի շատ վերաբերում է մարտահրավերներին, այլ ոչ թե որեւէ կողմից սահման բացել կամ փակելու մտադրությանը: Խոսքն ավելի շուտ մարտահրավերների խորության մասին է եւ տարբեր զարգացումների, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ազգային շահերի վրա:

Այստեղ մենք բավականին զգայուն ենք եւ ռիսկերի գնահատման առումով տանում ենք աշխատանքներ: Մեր արտաքին քաղաքականության մեջ բոլոր անմիջական դերակտարաների հետ ունենք գոծընկերական հարաբերություններ եւ այդ երկխոսության միջոցով փորձում ենք առնչվել մարտահրավերներին՝ նպատակ ունենալով նվազեցնելու ռիսկերը», - պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։

Աշոտյանն արձագանքեց. «Հայ-իրանական սահմանի հետ կապված շատ բարձր եմ գնահատում ձեր մասնագիտական զգուշավորությունը, ցավոք երեկ ԱԺ ամբիոնում նման մասնագիտական ու քաղաքական զգուշավորություն չտեսանք, իրոք, զգայուն հարց է եւ կտրուկ հայտարարություններով դա չի կարող քննարկվել։ Այնուհանդերձ, ինձ հուզող հարցի պատասխանը չստացա՝ ելնելով այն հանգամանքից, որ Դուք չէիք ուզում այդ պատասխանը տալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ