News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Լույս» դաշինքն այլևս չկա։ Արամ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դաշինքին հավատացողներին և ներողություն խնդրել՝ որ այն ընդհատվեց։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով չի մասնակցի արտահերթին․ Մարուքյանի թիմից առաջարկել են, ինքը մերժել է։

Այնուամենայնիվ, դաշինքի մյուս կողմը՝ Էդմոն Մարուքյանը, կարծում է, որ համագործակցության ռեսուրսը սպառված չէ ո´չ «Հանրապետության», ո´չ «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ «Լույսի» երկու ուժերը, ըստ Մարուքյանի, առանձին են մասնակցելու՝ ընտրական մոբիլության համար, և ոչ մի մտահոգություն, որ կհայտնվեն Ազգային Ժողովում, ավելին՝ Մարուքյանը հաշվարկել է ավելի քան 90 տոկոսանոց շանս, որ իրենք քաղաքական երկրորդ միավորն են լինելու խորհրդարանում։

Նրանց ցուցակում չեն լինի նախկիններից անուններ, որոնք կարող են ստվերել «Լուսավոր Հայաստանի» թեկուզ 0 ու 1 տոկոսը: Այդպիսի մարդկանց ներկայությունը ՔՊ-ի ցուցակում Արայիկ Հարությունյանը հնարած հողմաղաց է համարել, իսկ իրականում, ասել է, «խաժամուժից» հեռու ցուցակ են ներկայացնելու։

Այդ դուրեկան ցուցակում կլինի նաև Լիլիթ Մակունցը, այս պահին հստակ է միայն, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարը կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով։ Կարծում է՝ իրեն կընտրեն, Փաշինյանին վստահելով, և նաև որ ինքը լուծել է 30 տարի չլուծված խնդիրները։

Հանրապետական խմբակցությունից երկու անուն ևս, որոնք հեղափոխության համակիր են եղել, տեղ կունենան ՔՊ-ի ցուցակում․ ըստ Լենա Նազարյանի, նրանք դրական կերպարներ են, և իրենց հետ հիասթափություն չեն բերի։

Խաչատուրովին հետ կանչելուց հետո գլխավոր քարտուղարի այլ թեկնածուի անուն է նշվում՝ Ստանիսլավ Զաս, որը Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարն է․ ըստ «Կոմերսանտի»՝ ՀԱՊԿ-ում որոշել են պաշտոնի իրավունքը փոխանցել Բելառուսին: Մեր արտգործնախարարությունում չեն մեկնաբանել Զասի թեկնածության լուրը․ խոսնակ Նաղդալյանը միայն նշել է, որ քննարկումներ են ընթանում, որոնք կոնֆիդենցիալ են, և իրենք հարգում են այդ սկզբունքը։

Հովիկ Աբրհամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները ավելի քան 15 տարի ոռոգվել են չնչին վճարով, «ձախ» միացումներով։ Պետական վերահսկողության ծառայությունը Մխչյանում բացահայտել է ջրագծին միացող խողովակներ, որոնցով ջրի հոսքը ուղղվել է դեպի Աբրամյանների այգիներ։ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։

Հայաստանում սպասվում են տեղումներ, նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երեւանում այդ օրերին սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +11 +13:

Դոլարը շարունակում է թանկանալ․ փոխարժեքն այսօր կազմել է 487 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է՝ 554 դրամ է, գրեթե 1 դրամով էժանացել է նաև բրիտանական ֆունտը՝ կազմելով 634 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը 7.35 դրամ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ