News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հանրապետականն այսօր հակագրոհի անցավ՝ իրենց պատմության աղբանոցն ուղարկող  Փաշինյանին մեղադրելով  ագրեսիվ խոսքի ու սպառնալիքների համար։ Ինչի՞ ես վատացել, այ ախպեր․ ֆեյսբուքի ուղիղ եթերում նրան դիմեց Շարմազանովը ։ Նրան դուր չէին եկել նաև իր հայրենի Լոռիում հանրապետականին զրո ձայներ տալու կոչերը․ նույն եթերից նա կարգի հրավիրեց Փաշինյանին, թե ինչ ես եկել ու մարդկանց վրա հոխորտում։ 

Արփինե Հովհաննիսյանին ետ չէին պահել պատերին ծեփվելու ռիսկերը, նա ևս լայվ մտավ և նախ խոսեց իր այդ խիզախության մասին։ Նա տնտեսական մի քանի դիտարկում արեց, նշելով, թե եկամտահարկի համահարթեցումից անապահով խավը բոլորովին չի շահի։ 

Փաշինյանն ու նրա թիմը սակայն մտադիր չեն զիջել, Արարատ Միրզոյանը բացատրեց՝ ՀՀԿ-ի հանդեպ վերաբերմունքը սովորական չէ, որովհետև նրանք մյուսների պես չեն․ մեղավոր են բոլոր վատ երևույթների համար։ 

Փաշինյանն այսօր Տավուշում քարոզչություն արեց ոչ երեկվա բարձր ձայնով։ Հայտնի քրեական գործերից հիշեց մի քանի անուն, որոնք պատրաստ են խոշոր նվիրատվություն անել պետությանը, և նրանց մեջ նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը։ 

Դիլիջանում մարդկանց մեջ որդուն էր լսում հայր Փաշինյանը, նա լրագրողին պատմեց, որ ուշադիր հետևում է որդու քարոզարշավին, բայց հանդիպել հաճախ չի կարողանում․ ինքը հիվանդ է, նա՝ զբաղված։ 

Փաշինյանն ու Աշոտյանը այսօր հեռակա խոսեցին, Փաշինյանն ասաց՝  ինքը ատելություն չի սերմանել ՀՀԿ-ի հանդեպ, իրենք են մեղավոր, և իրենց սև-սպիտակ պաստառներով էլ կանխավարկած են ստեղծել կամ ընդունել, որ Հայաստանում իրենց ատում են ։ Աշոտյանն էլ խորհուրդ տվեց սևից չվախենալ, այլ վախենալ  օրեցօր աճող ժողովրդական հիասթափությունից, իսկ հիասթափվածները մի օր իր սեւն են տալու։ 

Վերաքննիչ դատարանը մերժեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որ ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները․ նրանք համարում են, որ դատարանի կազմը չի ստեղծվել օրենքի հիման վրա և նրանց որևէ որոշում չի կարող լինել օրինական ։ Այս դատական նիստին ևս մասնակցեց դատախազական մեծ կազմ՝ 6 մեղադրող՝ գլխավոր դատախազի հետ։ 

ԱԱԾ-ի ձռքերը երկար են և նա ամեն ինչ տեսնում է, այսօր այս զգուշացումով ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշեց, թե ոմանք նախապատրաստվում են  ընտրակաշառք բաժանել ։ Իսկ գաղտնալսման գործից՝ դեռ ոչ մի անուն․ գաղտնալսողներն, ասաց, հետքեր չեն թողել։ 

Նորություն կա գեներալ Մանվելի գործից․ ՀՔԾ-ն պարզել է, որ գեներալի սեփականության վկայականների մեծ մասը՝ 40 գույք, ձեռք է բերվել օրենքի խախտումով։ 

Դոլարի փոխարժեքն այսօր գրեթե նույն գինն ունի՝ չնչին անկումով՝  կազմել է 485 դրամ, եվրոն ևս էժանացել է, 547 դրամ է, բրիտանական ֆունտըի փոխարժեքը 619 է, ռուսական ռուբլունը 7 ու 20։ 

Նոյեմբերի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Երեւանում՝ նույնը: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14: 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ