News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեր Զոր նահանգի Ալ-Շաաֆ գյուղում միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետեւանքով ավելի քան 30 քաղաքացիական անձ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ,  զոհվել են, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

«Տեղական աղբյուրները ՍԱՆԱ գործակալության թղթակցին հայտնել են, որ ԱՄՆ-ի գլխավորած անօրինական կոալիցիայի ավիացիան, որը ստեղծվել է ԻՊ դեմ պայքարի պատրվակով, առանց ՄԱԿ ԱԽ մանդատի, Աշ-Շաաֆի բնակիչների տներին հարվածներ է հասցրել: Զոհերի թիվը կարող է  ավելանալ մեծ թվով ավերվածությունների եւ տուժողներին փլատակներից դուրս բերելու դժվարությունների պատճառով:

Պետք է հիշեցնել, որ անցյալ շաբաթ Աշ-Շաաֆ գյուղի եւ Հաջին քաղաքի բնակիչների տներին կոալիցիայի հասցրած հարվածներից  45 խաղաղ բնակիչ էր մահացել, նրանց մեծ մասը կանայք եւ երեխաներ», -նշվում է գործակալության հաղորդագրությունում:

ՍԱՆԱ-ն հաղորդում է, որ Սիրիան բազմիցս դիմել է ՄԱԿ  գլխավոր քարտուղարին եւ ԱԽ նախագահին կոչ անելով օգնել դադարեցնել Վաշինգթոնի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները, անկախ միջազգային մեխանիզմ ստեղծել այս հանցագործությունների հետաքննության եւ մեղավորներին պատժելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ