News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրդարան անցած ոչ իշխանական երկու կուսակցությունները, որ առնվազն ֆորմալ առումով պետք է լինեն «Իմ քայլին» փոխզսպող ուժ, այս օրերին իրար են փոխզսպում։ Մարուքյանը երեկ գիշեր լայվ մտավ ու մոտ 40 րոպե խոսեց Բարգավաճի մասին, ասաց՝ իրենց դեմ կատաղի հակաքարոզչություն են սկսել, բայց եթե որոշել են պատերազմ սկսել, վստահեցրեց, որ տանուլ են տալու։ Նաեւ մի շարք մեղադրանքներ հնչեցրեց՝ հիշեց Ծառուկյանի բացակայությունները ԱԺ նիստերին, ասաց 2015-ին մենակ են թողել ժողովրդին, հիմա էլ սպառնում են իրեն։

Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան եւ դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։ Եվ այս ոճով եւս 10 կետ հրապարակեց «Բարգավաճ Հայսատանի» մամուլի խոսնակը՝ ի պատասխան Մարուքյանի մեղադրանքերին։

Վիճող կողմերին միացավ նաեւ Գեւորգը՝ նա, որի անունը Ծառուկյանը նախընտրական մեծ դեբատի ժամանակ հիշեցերեց Մարուքյանին։ Գեւորգը հաստատեց՝ Մարուքյանը ընտրվել է Ծառուկյանի օգնությամբ։ Այս երկու ուժերի անհաշտությունը սկսվեց նույն դեբատներից։ Մարուքյանը համարում է, որ խոշոր գործարարը անելիք չունի խորհրդարանում, Բարգավաճից էլ հիշեցնում են նրա քաղաքական կարիերայի ծագումը՝ խոստանալով ծանր բացահայտումներ։

Մինսկում լրատվամիջոցների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հրապարակած փակ զրույցներից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Լուկաշենկոն անդրադարձել է Փաշինյանի քննադատությանը, թե ռազմական դաշնակից լինելով՝ զենք է վաճառում Բաքվին, եւ բացահայտել է իրենց զրույցը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։

Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանքել է Փաշինյանի մամուլի խոսնակը։ Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել Հայաստանի վարչապետի պատասխանները,- ասել է խոսնակ Եղոյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, նաեւ Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

Համացանցի հիթ է դարձել Սասուն Միքայելյանի «Զարթնիր լաո» երգը։ Ընտրվելու առիթով նա մեծ խնջույք էր կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում, որի ընթացքում էլ ինքը երգել է, «Իմ քայլ»-ից նորընտիր այլ պատգամավորներ՝ պարել։

Դոլարի գինը գրեթե անփոփոխ է՝ աննշան նվազումով․ կազմել է 484 դրամ, եվրոն ու բրիտանական ֆունտը թանկացել են, եվրոն 549 դրամ է, ֆունտը՝ 610, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 29 դրամ։

Հայաստանում դեկտեմբերի 18-ին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում սպասվում են տեղումներ և մառախուղ, նաեւ թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +1+3, վաղը ցերեկը՝  +5+7 աստիճան ջերմություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ